Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշանում Է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են քաոս առաջացնել Իրանում
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Passauer Neue Presse թերթին տված հարցազրույցում հայտարարել Է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են արմատական ուժերի ակտիվացում հրահրել եւ Իրանը ներքաշել քաոսի մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իրանի մեկուսացումը կարող Է խթանել արմատական եւ ֆունդամենտալիստական ուժերին: Քաոսն Իրանում, որը մենք արդեն վերապրել ենք Իրաքում եւ Լիբիայում, կարող Է Էլ ավելի ապակայունացնել առանց այդ Էլ անհանգիստ տարածաշրջանը»,-ասել Է Մաասը: «Յուրաքանչյուրը, ով հույս ունի «փոխել ռեժիմը», չպետք Է նաեւ մոռանա, թե ինչ Է դրան հետեւում, եւ կարող Է Էլ ավելի շատ խնդիրներ բերել մեզ»,-հայտարարել Է Մաասը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: