Բաքվի դատարանը օգոստոսի 7-ին վճռել է արգելափակել az24saat.org կայքը
Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության հայցի հիման վրա, Բաքվի դատարանը օգոստոսի 7-ին վճռել է արգելափակել az24saat.org կայքը: Նախարարության ներկայացուցիչը դատարանում պնդել է, որ կայքը կողմնակալ և զրպարտիչ բնույթի հոդվածներ է հրապարակել, անտեսել է դրանք կայքից հեռացնելու նախարարության պահանջները: Կայքի խմբագիր Վուղար Գուրդղանլին և նրա փաստաբանը ժամանակ են խնդրել ներկայացված հայցի մանրամասներին ծանոթանալու համար, սակայն դատարանը մերժել է նրանց միջնորդությունը: Նրանք մտադիր են բողոքարկել դատարանի վճիռը:
Իրավապաշտպան խմբերը բազմիս պնդել են, որ Ադրբեջանում խոսքի ազատությունն ու մամուլը գտնվում են ճնշումների տակ: