Daimler-ը դադարեցրեց գործունեությունը Իրանում
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Գերմանական ավտոհսկա Daimler-ը դադարեցրել է իր գործունեությունը Իրանում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացավ արգելափակել Իրանում գործող ցանկացած ընկերության վաճառքները ամերիկյան մեծ շուկայում:
«Մենք դադարեցրել ենք մեր առանց այն էլ սահմանափակ գործունեությունը Իրանում` պատժամիջոցների համաձայն», - երեկ ասել է Daimler-ի ներկայացուցիչը:
Daimler-ի գործունեությունը Իրանում դադարեցվեց ընդլայնման ծրագրերի ֆոնին։ Ընկերությունը պլանավորում էր միանալ երկու տեղական ընկերությունների հետ՝ Mercedes-Benz բեռնատար մեքենաներ հավաքելու համար։
Երկուշաբթի օրը Միացյալ Նահանգները վերականգնեց պատժամիջոցները Իրանի նկատմամբ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բոլորին զգուշացրեց՝ զերծ մնալ Իրանի հետ առևտրից: «Յուրաքանչյուրը, ով Իրանի հետ բիզնես կանի, բիզնես չի անի Միացյալ Նահանգների հետ», - Թվիթերի իր էջում գրել է Թրամփը: