Էրդողանի խոսքերը արագացնում են թուրքական լիրայի անկումը. Կարո Փայլան
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը կրկին անդրադարձել է թուրքական լիրայի աննախադեպ արժեզրկմանը։
Կարո Փայլանն իր Twitter–ի էջում գրել է. «Էրդողանը կոչ արեց բոլորին, որ պետք է բարձի տակ պահած դոլարները մանրել, որից հետո թուրքական լիրան արժեզրկվեց 10 տոկոսով։ Էրդողանի խոսքերից հետո քաղաքացիները միշտ տուժվել են։ Արդեն Էրդողանին ոչ մեկ չի վստահում, այդ թվում իր կուսակիցները»,–գրել է Կարո Փայլանը։
Նշենք, որ 2016–ի հեղաշրջման փորձից հետո Իզմիրում ձերբակալվել է տեղի կաթոլիկ եկեղեցիներից մեկի ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնը՝ հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողների եւ PKK–ի զինյալների հետ կապեր ունենալու մեղադրանքով։
Այս համատեքստում ԱՄՆ–ը պահանջել է ազատ արձակել Բրանսոնին, սակայն բացասական պատասխան ստանալուց հետո ամերիկյան կողմը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի ՆԳ եւ Արդարադատության նախարարների դեմ, որից հետո թուրքական լիրան ողբերգական անկում է ապրում։