Ֆիլիպինների նախագահը սպառնացել է սպանել կոռումպացված ոստիկաններին
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնացել է սպանել կոռումպացված ոստիկաններին, հայտնում է AP–ն։
Ֆիլիպինների պաշտոնյաների խոսքով՝ ավելի քան 100 ոստիկանների դեմ, որոնց քննադատել է Դուտերտեն, բողոքներ են ստացվել, այդ թվում ՝ բռնաբարության, թալանի եւ թմրանյութերի առեւտրին մասնակցելու շուրջ։
«Եթե դուք շարունակեք այսպես...ես իսկապես կսպանեմ ձեզ»,–նշել է նախագահը՝ զգուշացնելով այդպիսի ոստիկանների ընտանիքներին, որ եթե նրանց որդիները մահանան, չգան եւ մարդու իրավունքների մասին չբացականչեն, քանի որ ինքն արդեն զգուշացրել է։