Ադրբեջանում կայանված ավտոմեքենայի վարորդը տուգանվել է արագության գերազանցման համար
Ադրբեջանում զվարճալի դեպք է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է 1news.az-ը, Mercedes-Benz-ի սեփականատեր Վուգար Ռուստամովը վարչական արձանագրություն է ստացել, որի համաձայն Բաքու-Ասթարա-Իրանի հետ սահման ավտոմայրուղու 189-րդ կիլոմետրի վրա թույլատրված առավելագույն 50 կմ/ժ արագությունը գերազանցելու համար նա տուգանվել է խոշոր գումարով:
Բուն արձանագրությունը երկու ֆանտաստիկ առանձնահատկություն ունի. առաջին հերթին, այն ուղարկվել է «խախտումից» գրեթե 11 ամիս անց, որն իբր տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 9-ին: Երկրորդ, նույնիսկ արձանագրության լուսանկարում երեւում է, որ Mercedes-ը կայանված է ճանապարհաեզրին, այսինքն, չի շարժվում: Եվ դրա կողքով անցնում է ճանապարհային ոստիկանության BMW մակնիշի ավտոմեքենան, որն էլ հենց ընթանում էր 110 կմ/ժ արագությամբ: Գործի առթիվ քննություն է սկսվել: