Բիթքոինի արժեքը հասել է 7.1 հազար դոլարի
Երկուշաբթի բիքթոին կրիպտոարժույթը վաճառվում է շուրջ 7.1 հազար դոլարով. մեկ շաբաթվա ընթացքում ցուցանիշը 8.18 հազարից նվազել է մոտ հազար դոլարով կամ՝ մոտ 13 տոկոսով, ընդ որում՝ կիրակի կրիպտոարժույթի արժեքն ընկել էր 7 հազար դոլարից ցածր, վկայում են աճուրդի տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
CoinMarketCap պորտալի համաձայն՝ բիթքոինի արժեքն աճել է 1.56 տոկոսով՝ մինչեւ 7.118 հազար դոլար: Կրիպտոարժույթի խոշորագույն Binance բորսայում բիթքոինի արժեքն աճել է 1.67 տոկոսով՝ մինչեւ 7.103 հազար դոլար:
Մյուս կրիպտոարժույթների արժեքները տատանվում են տարբեր մակարդակներում. Ethereum-ի արժեքն աճել է 1,29 տոկոսով՝ մինչեւ 412.25 դոլար, XPR-իի արժեքը նվազել է 0.07 տոկոսով՝ մինչեւ 0.43 դոլար, Bitcoin Cash-ի արժեքն ավելացել է 2.2 տոկոսով՝ մինչեւ 711.35 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ շուկայի կապիտալիզացիան ներկայումս կազմում է 258 միլիարդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարտարժույթի ողջ շուկայի մոտ 47.4 տոկոսը: