Նախարար Աշոտ Հակոբյանը մեկնում է Վերին Լարս
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մեկնում է Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Նախարարը Վերին Լարս է մեկնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ:
Նշենք, որ Լարսում կրկին խնդիրներ կան թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուկչյանը հայտնել էր, որ ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է, իսկ վրացական մասից՝ մոտ 200 բեռնատար է կանգնած: