ԱՄՆ-ը վերականգնում է լայնածավալ պատժամիջոցներն Իրանի դեմ
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Երկուշաբթի օրվանից ԱՄՆ-ն վերականգնում է Իրանի դեմ լայնածավալ պատժամիջոցները, որոնք նախկինում կասեցվել էին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թեպետ, գործարքի համաձայն, պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը նախատեսված է միայն Իրանի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում, ինչը տեղի չի ունեցել, Միացյալ Նահանգները հայտարարել էին այդ մասին միակողմանի կարգով: Կողմերից որեւէ մեկն այս որոշմանն աջակցություն չէր հայտնել:
Փորձագետները կանխատեսում են, որ արտասահմանյան ձեռնարկությունների դեմ պատժամիջոցները կկիրառվեն արդեն առաջիկա շաբաթների ընթացքում: Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրների՝ եվրոպացիների հետ բանակցությունների ընթացքում ամերիկացի գործընկերները որեւէ հստակ պատասխան չեն տվել, թե ինչպես է ԱՄՆ-ն նախատեսում կիրառել պատժամիջոցները: Այդպես, ԳՀՀՊ-ին այլընտրանք Վաշինգտոնը եւս դեռ չի ներկայացրել:
Լուրեր Հայաստանից - NEWS.am