Կրեմլը պատրաստվում է պատասխանել Փաշինյանին
Վերլուծելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման առաջին ամիսները, ռուսաստանյան Պրոգրեսիվ քաղաքականության հիմնադրամի փորձագետ Միխայիլ Գոլովանովը haqqin.az-ի հետ զրույցում ասել է, թե ՀՀ վարչապետի գործողությունները շատ խիստ նյարդայնացնում են Կրեմլին:
«Ժողովրդական տրիբունը սպասվածի համաձայն չդարձավ երազկոտ իդեալիստ, ինչպես նրան նկարագրում էին լրատվամիջոցները, այլ վերածվեց կոշտ եւ հետեւողական քաղաքական գործչի, որը հեշտությամբ վերացնում է տարիներով գործող տաբուները: Ինչպես իսկական պոպուլիստ, նոր վարչապետը հենվում է լայն զանգվածների աջակցության վրա եւ դժվար չէ ենթադրել, որ օգոստոսի 17-ի հանրահավաքում նա լայն զանգվածներից կստանա նոր մանդատ կոռուպցիան արմատախիլ անելու համար: Նրա հենման երկրորդ կետը միջին օղակի սոված ուժայիններն են, որոնք «ժողովրդի թշնամիների» դեմ պայքարում տեսնում են «առաջ գնալու» հրաշալի հնարավորություններ»,- շեշտում է ռուսաստանցի փորձագետը:
Նրա խոսքերով, Մոսկվայում լրջորեն անհանգստացած են Ռուսաստանի հետ հրաշալի հարաբերություններ ունեցող գործիչների դեմ իրականացվող գործողություններով, որն արվում է «կոռուպցիայի դեմ պայքարի» շրջանակներում:
«Քոչարյանի կալանավորումը եւ Խաչատուրովի դեմ իրականացվող ճնշումները Մոսկվայում չի ընկալվում որպես պայքար կոռուպցիայի դեմ, այլ որպես ռուսամետ ուժերի դեմ գիտակցաբար իրականացվող գործողություններ»,- նշում է Գոլովանովը:
Նա համոզված է, որ մոտենում է ավարտին այն ժամանակը, երբ Կրեմլը վերածվել էր պասիվ դիտորդի:
Փորձագետը ուշադրություն է դարձնում այն փաստին, որ Քոչարյանի կալանավորումից հետո Փաշինյանը գրեթե միանման ուղերձներ ստացավ եւ Մոսկվայից եւ Վաշինգտոնից:
«Այս համապատկերում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը կարող է անակնկալ շրջադարձ ունենալ, եթե Փաշինյանը շարունակի գերտերությունների մոտ տարածաշրջանային խաղաղարարի դեր կատարել»,- համոզված է փորձագետը եւ վստահ, որ եթե Փաշինյանը շարունակի նույն կերպ, ապա Մոսկվան ստիպված կլինի մի քանի ռեվերանսներ անել Բաքվի ուղղությամբ, որից Հայաստանում շատատ կփոշմանեն:
Top-News.am