ԱՄՆ-ում 11 գործընկերներ վիճակախաղում կես միլիարդ դոլար են շահել
ԱՄՆ Սանտա Կլարա քաղաքում (Քալիֆորնիա նահանգ) 11 գործընկերներ վիճակախաղում 543 մլն դոլար են շահել, փոխանցում է Life-ը:
Նրանք չեն բացահայտում իրենց աշխատավայրը, սակայն արդեն հասցրել են հայտարարել, որ շահումից հետո չեն ծրագրում այնտեղից ազատվել: Ինչպես հայտնում է NBC-ն, սա Քալիֆորնիայի պատմության մեջ ամենախոշոր շահումն է:
Շահողներից Ռոլանդ Ռեյեսի խոսքով՝ վիճակախաղին մասնակցելու որոշումը «միանգամայն հանպատրաստից» էր: Նրանք պարզաբանել են, որ գայթակղվել են շահումի չափով:
Նրանք դեռեւս չեն մտածել, թե ինչպես են ծախսելու շահած գումարը: Շահողները կարող են իրենց մրցանակը ստանալ միանգամից կամ 29 տարում տրանշներով: Երկու դեպքում էլ նրանք ստիպված կլինեն դաշնային հարկ վճարել:
Լուրեր Հայաստանից - NEWS.am