Սթիվեն Սիգալը Ռուսաստանի ԱԳՆ–ում պաշտոն է ստացել
Հայտնի դերասան Սթիվեն Սիգալը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ՝ ռուս–ամերիկյան հումանիտար հարաբերությունների հարցերով։
Այս մասին հայտնում է РИА Новости–ն՝ հղում անելով նախարարության ֆեյսբուքյան էջին։
Նշվում է, որ Սիգալի հիմնական գործառույթը լինելու է հումանիտար ոլորտում ռուս–ամերիկյան հարաբերությունների զարգացումը։
Նշենք, որ հայտնի դերասանը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2016 թվականի նոյեմբերի 3-ին։