ՀՔԾ պետին լսելուց հետո առաջացած հուշեր
Մութ ու ցուրտ տարիներին, երբ համ էլ գործազրկություն կար, հումորիստ դերասան Գեւոյին ընդունեցինք 02՝ որպես խմբագիր։ եվ ահա գնում ենք Գեւոյի առաջին հաղորդումը նկարահանելու։
6-րդ վարչությունը լուրջ հանցագործություն է բացահայտել, կասկածյալը նստած է Գեւոյի առջեւ։ Հնչում է ավանդական հարցը՝ Ձեզ ինչի՞ համար են բերման ենթարկել։ Կասկածյալը խեթ հայացքով նայում է Գեւոյին, երեւի մտածում է՝ ինքն է, ինքը չէ։ Չէ՝ հաստատ ինքն է։
Սկսում է ծիծաղել։ Սա որ ծիծաղում է, Գւեոն ավելի է մտնում իր՝ խմած մարդու կերպարի մեջ։ Շուտով բոլորս ենք սկսում ծիծաղել։ Սենյակ է մտնում պետը՝ թե ի՞նչ է պատահել։ Կասկածյալը՝ շեֆ ջան, ասեցիք 02-ից են գալու նկարեն, բայց ոնց-որ ուրիշ հաղորդումից են եկել...
Հա, Գեւոն ընդամենը մեկ շաբաթ կարողացավ աշխատել։
ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆեԼ
Վանիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից