72-ամյա Եվգենի Պետրոսյանը բաժանվում է կնոջից 29-ամյա սիրուհու պատճառով
Այս թեմայով
- Եվգենի Պետրոսյանն իր 75-ամյակի օրն առաջին անգամ հրապարակել է իր ու Տատյանա Բրուխունովայի որդու լուսանկարը
- Եվգենի Պետրոսյանը ստիպված է եղել շտապ ընդհատել ելույթը
- Սեր ու երջանկություն. Բրուխունովան ու Պետրոսյանն՝ առաջին անգամ ռոմանտիկ լուսանկարում
- Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջը վիրավորելու համար դատի է տվել գործընկերոջը՝ հումորիստ Վիկտոր Կոկլյուշկինին
Ի՞նչ է կատարվում միջին տարիքից բարձր տղամարդկանց հետ. նրանց հեշտությամբ գայթակղում են երիտասարդ աղջիկները, եթե իհարկե նրանք այնպիսի հարուստ արտիստներ են, ինչպես օրինակ Ջիգարխանյանը կամ Պետրոսյանը:
Այսօր հայտնի է դարձել, որ 72-ամյա հումորիստ Եվգենի Պետրոսյանը բաժանվում է չորրորդ կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից:
Super պորտալը պարզել է հանգամանքները: Բաժանման պատճառը 39-ամյա Տատյանա Բրուխունովան է՝ Եվգենի Պետրոսյանի ասիստենտը: SUPER.ru-ի փոխանցմամբ, հենց նրա հետ է Պետրոսյանը ժամանակ անցկացնում:
Զույգին արդեն հասցրել են տեսնել գողտրիկ ու շքեղ ռեստորանում ընթրելիս, Պոդմոսկովյան շրջանի հանգստավայրերից մեկում զբոսնելիս: Ի դեպ, աղջկան շատերը հասցրել են կնքել որպես երիտասարդ Ելենա Ստեպանենկոյի կրկնօրինակ. աչքերի կայծը, փարթամ կազմվածքն ու նույնիսկ սանրվածքը հիշեցնում են նրան:
Տատյանան Տուլայից Մոսկվա է ժամանել 10 տարի առաջ, ընդունվել համալսարան ու ուսումնասիրել է մենեջմենթ: Ճակատագիրը նրան ուղղորդել է դեպի Պետրոսյանի թատրոն, որտեղ նա երկար ժամանակ փորձաշրջան է անցել, իսկ 2016-ին դարձել է տարեց հումորիստի աջ ձեռքը, որից հետո, ըստ լրատվամիջոցների, ամենուր ուղեկցել է նրան:
Տատյանայի կողքին Եվգենին, կարծես, երիտասարդացել է, մասնակցում է զանազան գլամուրային երեկույթների, նորաձեւ վայրեր է հաճախում ու նույնիսկ Instagram-յան էջ է բացել: