Հելսինկիի օդանավակայանում ուղեւորատար օդանավ է այրվել
Ուրբաթ Ֆինլանդիայի մայրաքաղաքի Հելսինկի-Վանտա օդանավակայանում այրվել է թռիչքի պատրաստվող «Չեխական ավիաուղիների» օդանավը, հայտնում է Iltalehti-ը:
Դեպքի վայրում են հրշեջ 14 բրիգադ եւ փրկարարներ: Բռնկումը նկատել են, երբ օդանավն արդեն շարժման մեջ էր, սակայն դեռ օդ չէր բարձրացել: Հրդեհի այլ մանրամասների մասին առայժմ չի հրապարակվում:
Օդանավում եղած մի կին պարբերականին հայտնել է, որ ուղեւորներին օդանավից տարհանել են: Պարբերականի տեղեկություններով՝ պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել: