Առնետը մանկապարտեզում կծել է փոքրիկ աղջկան
«Ռոսպոտրեպնադզոր»-ը Սանկտ Պետերբուրգի թիվ 69 մանկապարտեզում, որտեղ առնետը կծել էր սաներից մեկին, ստուգումներ են սկսել:
Տեղեկացնենք, որ միջադեպը տեղի է ունեցել մանկապարտեզի բակում: Երեխան մոտեցել է մինչ այդ իրեն անծանոթ կենդանուն, որից հետո առնետը ցատկել է երեխայի վրա եւ կծոտել նրան:
Մինչ օրս երեխան հիվանդանոցում է: Բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար:
Ստուգումները պարզել են, որ մանկապարտեզը պատշաճ աշխատանքներ չի իրականացրել մանկապարտեզը կրծողներից պաշտպանելու համար:
Top-News.am