Թուրքիան ցանկանում է Բրանսոնին փոխանակել Գյուլենի հետ
ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի է ունենում Սինգապուրում, առանձնազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն եւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն: Այս մասին տեղեկացնում է Sabah օրաթերթը:
Թերթի տեղեկություններով, հանդիպում է տեւել է ընդամենը քառասուն րոպե: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունն Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ ԱՄՆ-ի կողմից թուրք երկու նախարարների դեմ սահմանված պատժամիջոցներից հետո:
Կողմերը քննարկել են նաեւ Սիրիայում ստեղծված իրավիճակը, Ֆեթհուլահա Գյուլենի արտահանձմանը վերաբերող հարցեր, Թուրքիային փոխանցվող F-35 օդանավերի խնդիրը, ինչպես նաեւ Թուրքիայում ընթացող ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի դատավարությունը:
Բացի այս հանդիպումը, վերջին երկու շաբաթում Պոմպեոն եւ Չավուշօղլուն չորս անգամ հեռախոսազրույց են ունեցել:
Top-News.am