Գիտնականները պարզել են Երկրի վրա ընկած ամենահին երկնաքարի տարիքը (տեսանյութ)
ԱՄՆ-ի Արիզոնայի համալսարանի գիտնականները մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում պարզել են Երկրի վրա ընկած ամենահին երկնաքարի բեկորի ստույգ տարիքը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ բեյսբոլի գնդակի մեծությամբ քարն ունի 4.56 մլրդ տարվա պատմություն:
Պարբերականը նկատում է, որ դրա ուսումնասիրությունը հնարավորություն կտա մասնագետներին մոտավոր պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես է ձևավորվել Արեգակնային համակարգը:
Հայտնի է, որ երկնաքարի բեկորը, որը շատ հարուստ է քվարցով, հայտնաբերվել է Մավրիտանիայում՝ ավազաթմբի մեջ: Նշվում է, որ քվարցը կազմում է բեկորի բաղադրության 30%-ը: