Հնարամիտ բորտուղեկցորդն ուղևորների ուշադրությունը գրավելու արդյունավետ միջոց է գտել (տեսանյութ)
Virgin America ավիաընկերության բորտուղեկցորդ Մայկո Տոնգկո-Բարին գտել է ձանձրացած ուղևորների ուշադրությունը գրավելու արդյունավետ միջոց: Նա իսկական պարային ներկայացում է ցուցադրել, որով ոչ միայն գրավել է ուղևորների ուշադրությունը, այլև կրեատիվ մոտեցում է ցուցաբերել անվտանգության կանոնները ներկայացնելու գործընթացին:
Ինչպես գրում է life.ru-ն՝ երաժշտության ներքո տղամարդը պարային շարժումներով ցույց է տվել, թե որտեղ են գտնվում վթարային ելքերը, ինչպես նաև ներկայացրել է մյուս կարևոր կանոնները:
Նման մոտեցումը շատ է դուր եկել ուղևորներին, իսկ նրանցից մեկն անգամ իր թվիթերյան էջում կիսվել է բորտուղեկցորդի պարի տեսանյութով, որը շատ արագ միլիոնավոր դիտումներ է հավաքել: