Բաքուն կոչ է արել ԵԱՀԿ-ին` Երևանից պահանջել զորքերը դուրս բերել Ղարաբաղից
Բաքուն դիմել է ԵԱՀԿ անդամ պետություններին՝ կոչ անելով, պահանջել Երևանից դադարեցնել ուժի կիրառումն Ադրբեջանի դեմ և դուրս բերել զորքերը «ադրբեջանական օկուպացված տարածքներից»: Այս մասին հաղորդել է Интерфакс-ը:
«Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր անդամներին կոշտ և հստակ պահանջել Հայաստանից կատարել իր պարտավորությունները՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի և այլ միջազգային իրավունքի փաստաթղթերի համաձայն, դադարեցնել ընդդեմ Ադրբեջանի ուժի կիրառումը և դուրս բերել զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը:
Նա հայտարարել է, որ Ադրբեջանը, համաձայն Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների՝ «ապահովելու է իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»: