Աֆրիկայում սպանվել են Օրհան Ջեմալը, Ալեքսանդր Ռոստարգուեւը եւ Կիրիլ Ռադչենկոն
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ռուսական ռազմականացված ընկերության գործունեությունը ուսումնասիրող երեք ռուսաստանցի լրագրողներ են սպանվել։
Ռուսական «Հետաքննական վերահսկողական կենտրոն» առցանց լրատվական կազմակերպությունը Ֆեյսբուքում գրել է, որ Օրհան Ջեմալը, Ալեքսանդր Ռաստորգուևը և Կիրիլ Ռադչենկոն Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն էին մեկնել վավերագրական ֆիլմ նկարահանելու "ЧВК Вагнер" մասնավոր ընկերության մասին, որը հարյուրավոր վարձկանների է ներգրավել, ըստ հաղորդումների՝ Արևելյան Ուկրաինայում, Սիրիայում և այլուր Կրեմլի օգտին գաղտնի մարտական առաքելություններ իրականացնելու համար: