ԿԳ նախարարի հերթական սկանդալային ծրագիրը
Կրթության ազգային ինստիտուտում (Ուսուցիչների կատարելագործման ինստիտուտ) գտնվող աղբյուրները պնդում են, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը վճռական տրամադրվածություն ունի լուծարել այս կառույցը:
Մենք փորձեցինք ճշտել այս տեղեկությունը: Կրթության ազգային ինստիտուտից մեզ հայտնեցին, թե չեն կարող որեւէ բան ասել այդ մասին:
Իսկ ԿԱԻ-ում հակասական տրամադրություններ են իշխում: Բանն այն է, որ համառ լուրեր են շրջանառվում, որ ինստիտուտը լուծարելուց հետո Արայիկ Հարությունյանը նմանատիպ մեկ այլ կառույց է ստեղծելու եւ նրանք, ովքեր հիսունից փոքր են, վստահ են, որ այնտեղ տեղ են ունենալու: «Ազնիվներին եւ երիտասարդներին նախարարն օգտագործելու է»,- նշում են Կրթության ազգային ինստիտուտում գտնվող լավատեսորեն տրամադրված աղբյուրները, պնդելով, որ իրենց այդ մասին ակնարկել է հենց նախարարը:
Top-News.am