Սաուդյան Արաբիայում զույգը կալանավորվել է ավտոմեքենայում համբուրվելու համար
Սաուդյան Արաբիայում զույգը ավտոմեքենայում համբուրվելու համար կալանավորվել է: Metro-ն հաղորդում է, որ Snapchat-ում տեղադրված տեսանյութում տղամարդը ավտոմեքենայում համբուրում է կնոջը: Հոլովակը վերնագրված է «Ինչպես սովորեցնել նրան վարել»:
Սակայն ավտոմեքենայում համբույրը զույգի համար խնդիրների պատճառ է դարձել: Նրանց կալանք է սպառնում: Շատ օգտատերեր վրդովվել են զույգի «անվայել» պահվածքից, սակայն եղել են նաեւ նրանց աջակցողներ:
Նշենք, որ Սաուդյան Արաբիայի իշխանություններն այս տարվա հուլիսից կանանց թույլատրել են մեքենա վարել: