Հնդկաստանում 8 տղամարդ բռնաբարել է այծին
Հնդկաստանի հյուսիսում ոստիկանությունը որոնում է 8 տղամարդու, որոնց կասկածում են հղի այծին բռնաբարելու համար, հաղորդում է AFP-ն:
Տղամարդկանց մեղադրում են «բնությանը հակասող զուգավորման մեջ»: Այս հոդվածով քրեականացվում է նաեւ նույնասեռականների սեքսը: Ոստիկանները կարողացել են պարզել 8 կասկածյալներից 3-ի ինքնությունը:
Հանցագործության մասին հայտնել է այծի տերը, որը տղամարդկանց բռնել է հանցանքի վայրում: Նրան թվացել է, որ տղամարդիկ ցանկանում են գողանալ այծին, սակայն երբ հասկացել է՝ ինչն ինչոց է, ապշել է: Այծը բռնության ակտից հետո սատկել է: