Տատիկն ամուսնուն գնդակահարել է պոռնո գնելու պատճառով
ԱՄՆ բնակչուհին ամուսնուն գնդակահարել է՝ տեղեկանալով, որ նա պոռնո ցուցադրող հեռուստաալիքի է բաժանորդագրվել: Այս մասին նշված է ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է Lenta-ն:
69-ամյա Պատրիցիա Հիլն ինքն է ոստիկանություն կանչել եւ հայտնել, որ հենց նոր գնդակահարել է իր 65-ամյա ամուսնուն՝ Ֆրենկ Հիլին: Ոստիկանները դեպքի վայր ժամանելով հայտնաբերել են տղամարդու մարմինը, որը մահացել էր ստացած հրազենային 2 վնասվածքի հետեւանքով:
Կինը պատմել է, որ սկսել է ամուսնու հետ վիճել, որը նստած էր խորդանոցում: Նա դժգոհ էր, որ ամուսինը երկրորդ անգամ է ձեւակերպել պոռնո կոնտենտով հեռուստաալիքի բաժանորդագրությունը, չնայած ինքն այն արդեն չեղարկել էր:
Հիլը տղամարդուն խնդրել է հեռանալ, սակայն նա հրաժարվել է: Այդ ժամանակ մտել է տուն եւ խորդանոց է վերադարձել արդեն ատրճանակով: Այնուհետեւ Հիլնն ուղղվել է տուն, զենքը դրել է իր տեղում եւ զանգահարել փրկարար ծառայություն՝ սպանության մասին հայտնելու համար:
Ներկայումս ամերիկուհին կալանված է եւ սպասում է դատավարությանը: