Հրդեհ Սոչիում. բանվորներին սպանել է ինքնաթորման սարքի պայթյունը
Սոչիում հուլիսի 29-ի առավոտյան բռնկված եւ 8 մարդու կյանք խլած սարսափելի հրդեհի նոր տարբերակ է նշվել։ Ըստ որոշ տվյալների՝ արտակարգ պատահարի պատճառն է եղել ինքնաթորման սարքի պայթյունը։
«Ինտերֆաքս»–ը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնում է, որ գյուղական բնակավայրում գտնվող մարդիկ օղի էին թորում եւ, ըստ ամենայնի, տեղում փորձել են այն։ Պարզվել է, որ զոհերի մեծամասնությունը գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ, իսկ հրդեհի բռնկվելուց հետո նրանք պարզապես չեն կարողացել ադեկվատ արձագանքել եւ տեղում մահացել են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհի հետեւանքով 8 բանվոր է մահացել ԱՊՀ երկրներից, եւս 3-ը, այդ թվում դեռահասներ, հոսպիտալացվել են այրվածքներով։
Արտակարգ դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել։