Բրեդ Փիթը «Դեդփուլ 2»-ում նկարահանվել է մի գավաթ սուրճի դիմաց
Twentieth Century Fox կինոընկերության «Դեդփուլ» ֆիլմի երկրորդ մասի գլխավոր հերոս Ռայան Ռեյնոլդսն իր վերջին հարցազրույցներից մեկում բացահայտել է, որ հոլիվուդյան գերաստղ Բրեդ Փիթը նոր ֆիլմում նկարահանվել է ընդամենը մեկ գավաթ սուրճի դիմաց:
Ինչպես նշում է etonline.com կայքը, երբ ֆիլմի ստեղծողները նկարահանվելու առաջարկով դիմել են դերասանին, Փիթն ասել է, որ դրա դիմաց ուզում է, որպեսզի Ռեյնոլդսն իրեն մի բաժակ սուրճ բերի Starbucks-ից:
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմում Փիթը կատարել է Vanisher-ի՝ անհետացող մարդու դերը՝ իրականում չունենալով որևէ խոսք կամ անելու գործողություն:
Հավելենք, որ «Դեդփուլ 2»-ն էկրանին կհայտնվի օգոստոսի 7-ին: