Թուրքական թերթի խմբագիրը նախորդ իշխանություններին պոռնիկի զավակներ է անվանել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքական իշխանամետ Star պարբերականի գլխավոր խմբագիր Նուհ Ալբայրաքն իր հերթական հրապարակման մեջ հայհոյել է նախկին իշխանություններին։
Նուհ Ալբայրաքը, հրապարակման մեջ անդրադարձել է Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգեւորական Բրանսոնի հետ կապված ԱՄՆ–ի սպառնալիքներին՝ շեշտելով, թե ԱՄՆ–ում պետք է հասկանան, որ Թուրքիան այլեւս անկախ երկիր է։ «Թուրքիան այլեւս պոռնիկի զավակները չեն ղեկավարում»,–գրել է իշխանամետ Star պարբերականի գլխավոր խմբագիրը։