Եթե իրավական գործընթացները օրենքի տառին համահունչ չեղան, կունենանք Քոչարյանի քաղաքական իմիջի անխուսափելի աճ
Ես գրեթե կասկած չունեմ, որ Հայաստանի քննիչների մեծ մասը այնպիսին են, որ նույնիսկ ուչաստկովիի մակարդակով բացահայտվող գործի մեջ այնքան բացթողումներ կանեն, որ դատարանում նույնիսկ մարդասպանին կարելի է Մայր Թերեզա ներկայացնել:
Լսելով Ռոբի փաստաբաններին եկա այն եզրակացության, որ այս գործը իրավական ապացույցների առումով խոցելի է և ամենևին էլ ուչաստկովի մակարդակի գործ չի: Ժողովրդի կողմից Ռոբին տրված քաղաքական գնահատականը մինչև վերջերս իր օգտին չէր, բայց եթե իրավական գործընթացները օրենքի տառին համահունչ չեղան կունենանք Ռոբի քաղաքական իմիջի անխուսափելի աճ ինչպես նաև իր ուսերից Մարտի 1-ի քաղաքական բեռի թոթափում:
Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից