Ապօրինի միգրանտների քաոսային փախուստը Եվրոպա ժամանելուց հետո (Տեսանյութ)
Daily Mail պարբերականը YouTube-ում հրապարակել է տեսանյութ, որտեղ աֆրիկյան երկրներից ապօրինի միգրանտներն ափ են դուրս գալիս Իսպանիայում, իսկ հետո քաոսային ձևով փախչում տարբեր կողմեր, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է 30 մարդուց բաղկացած խումբը փչովի նավակով մոտենում լողափին, որը գտնվում է իսպանական Ալխեսիրաս քաղաքից ոչ հեռու։ Ափ դուրս գալուց հետո նրանք փախչում են այսուայն կողմ ՝ դեպի լողափի անտառային զանգված, որպեսզի առափնյա պաշտպանության աշխատակիցները չկարողանան բռնել նրանց։
Պարբերականը գրում է, որ վերջին մեկ շաբաթում այս ձևով Իսպանիայի ափ է դուրս եկել ավելի քան 1600 միգրանտ։ Նշում են, որ միգրանտները սկսում են իրենց ուղին դեպի Մարոկկոյի ափ, լողալով անցնելով Հիբրալթարյան նեղուցը փչովի նավակներով։
Ալխեսիասը հիմա դարձել է հիմնական կետը, որտեղով միգրանտները ներթափանցում են Եվրոպա այն բանից հետո երբ Իտալիայի ներքին գործերի նախարար Մաթեո Սալվինին միգրանտներ տեղափոխող նավերին արգելել է ժամանել իտալական նավահանգիստներ։