Զանգվածային ծեծկռտուք ուկրաինացի պատգամավորների միջեւ (Տեսանյութ)
Ուկրաինայում Սումմի մարզի Կոնոտոպի քաղխորհրդի պատգամավորները ծեծկռտուք են հրահրել:
Շրջանի ոստիկանության տեղեկություններով՝ գործող քաղաքապետի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ կոնֆլիկտի հետեւանքով ձերբակալվել է 50 մարդ: Դրանից բացի, տուժել է 4 ոստիկան:
«Դահլիճում 2 կողմերը հավաքել են իրենց կողմնակիցներին, որոնք դիտավորյալ վեճեր ու ծեծկռտուք են հրահրել»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ծեծկռտուքի կոնկրետ պատճառը չի հստակեցվում: