Տղամարդը վատ ինտերնետի համար հրազենով ներխուժել է բջջային օպերատորի գրասենյակ
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Օսմանիյե նահանգում Մուրադ անունով տղամարդը դժգոհել է վատ ինտերնետի համար եւ հրազենով ներխուժել է բջջային օպերատորի գրասենյակ։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Մուրադ անունով բաժանորդը տան չի կարողացել նորմալ օգտվել ինտերնետից եւ զանգահարել է օպերատորին, սակայն նրա բողոքները անպատասխան են մնացել, որից սրտնեղած նա զինված մտել է տվյալ բջջային օպերատորի գրասենյակ։
Գրասենյակ մտնելուց հետո նա իր բողոքն է հայտնել վատ ծառայության համար, աշխատակիցներինմ դուրս հանել եւ օդ կրակել։
Դեպքի վայր մեկնած ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն։