Թուրքական դատարանի որոշումն ազդել է լիրայի փոխարժեքի վրա
Թուրքական դատարանի՝ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի խափանման միջոցը փոխելու որոշումն անդրադարձել է թուրքական լիրայի փոխարժեքի վրա։
Իզմիրի ծանր հանցագործությունների դատարանը Բրանսոնի նակտմամբ բանտայինի փոխարեն սահմանաել է տնային կալանք:
Նշվել է, որ դատարանի որոշումը դրականորեն է ազդել թուրքական ազգային արժույթի վրա: Թուրքական լիրան վերջին շրջանում անկումից հետո արժևորվել է՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց սահմանվել է 4.83 լիրա։ Մինչև որոշումը լիրա/դոլար փոխարժեքը եղել է 4.86 լիրա:
Նշենք, որ ամերիկացի հոգևորականը մեղադրվում է «լրտեսության» և Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպությունների հետ կապ ունենալու մեջ:
Աղբյուր` Ermeni haber