Փայլան. «Պատանդների առուծախը մեր երկրի համար ամոթ է»
Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը անդրադարձել է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի նկատմամբ տնային կալանք սահմանելու որոշմանը։
Բրանսոնը մեղադրվում է «լրտեսություն անելու», ինչպես նաև «գյուլենական համայնքի» և PKK-ի հետ կապ ունենալու մեջ։ Նրան սպառնում է 35 տարվա ազատարկում։
Փայլանը իր «Twitter»-ի էջում մասնավորապես գրել է.
«Հենց ԱՄՆ-ն սպառնաց տնտեսական Էմբարգոյով, հոգևորական Բրանսոնի նկատմամբ սահմանվեց տնային կալանք։ Մեր երկրի համար պատանդների առուծախն ամոթ է»։
Հիշեցնենք, որ Փայլանը նախկինում էլ անդրադարձել էր Բրանսոնի շուրջ ընթացող գործին։ Նա Թուրքիայի իշխանություններին մեղադրել էր այն բանում, որ հոգևորականին օգտագործում են իրենց «կեղտոտ գործարքներում»։
ABD'li Pastör Brunson'ın tutukluluğunun ev hapsine çevrilme kararının ardından TL, dolar karşısında yüzde 1 civarında değer kazandıhttps://t.co/vpquH92Wlk pic.twitter.com/wyJLmAsK02
— BBC News Türkçe (@bbcturkce) 25 июля 2018 г.