Իրանցիները մոտորանավակով խախտել են սահմանը՝ իրենց մոտ ունենալով զենք ու թմրանյութ
Ադրբեջանում ձերբակալվել են Իրանի քաղաքացիներ, որոնք խախտել են պետական սահմանն ու մոտորանավակով Ադրբեջան հասել։
Ինչպես նշում է minval.az-ը, միջադեպը տեղի է ունեցել Կասպից ծովի ադրբեջանական հատվածի հարավային մասում:
Հայտնի է, որ իրանցիները տեղաշարժվել են «Լայներ» մոտորանավակով: Ադրբեջանցի սահմանապահները նրանց հետապնդել են 3 ժամ, ինչից հետո օրինախախտներին հաջողվել է ձերբակալել:
Մոտորանավակում եղել է 2 իրանցի, որոնցից մեկի մոտ հայտնաբերվել է 1 կգ ափիոն, զենք, 3 փամփուշտ ու մի դանակ:
Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն: