Ադրբեջանը հոսանքազրկման համար մեղադրում է իրանցիներին
Իրանամետ Leafminer խմբավորումը գրոհում է Ադրբեջանի կառավարական հաստատությունների եւ ճգնաժամային ենթակառուցվածքների վրա:
Հարձակման զոհ են դարձել Ադրբեջանում, Իսրայելում, Լիբանանում եւ Սաուդյան Արաբիայում գործող մի շարք կազմակերպություններ: Հարձակման հեղինակները կիրառել են watering-hole կոչվող հնարքը:
Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ հուլիսի սկզբներին Ադրբեջանն առանց էլէներգիայի էր մնացել հենց այս խմբավորման գործունեության հետեւանքով:
Հիմա Բաքվում փորձեր են արվում այս խմբավորումն ուղիղ կապել Իրանի իշխանությունների հետ, բայց առայժմ անհաջողության են մատնվում, քանի որ իրական ապացույցներ չունեն եւ չեն կարող ունենալ:
Top-News.am