Հայաստանում պարսկերեն դասավանդողները կկատարելագործեն գիտելիքները Իրանում
Հայաստանում պարսկերեն դասավանդող ուսուցիչների 20 հոգանոց խումբը ՀՀ-ում պարսից լեզվի դասավանդման պատասխանատու տիկին Քազեմիի ուղեկցությամբ հուլիսի 24-ին մեկնեց Իրան՝ մասնակցելու Սաադիի հիմնադրամի կողմից կազմակերպված պարսից լեզվի կատարելագործման և դասավանդման մեթոդների վերապատրաստման միջազգային դասընթացին:
Ուղևորության հովանավորը և անմիջական աջակիցը Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնն է՝ ի դեմս խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարիի:
Ուսուցիչների խմբին Իրան ճանապարհելու էր եկել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի՝ մշակութային հարցերի պատասխանատունատու Սեյյեդ Աբդուլլահ Սոբհանին: