Ալավերդի քաղաքի բնակչի «հերոսական» արարքը ցուցադրող տեսանյութը հայտնվել է Reddit-ի օգտատերերի ուշադրության կենտրոնում (տեսանյութ)
Հայաստանի Ալավերդի հանքարդյունաբերական քաղաքի պողպատաձուլարանի աշխատակից Արկադի Մղդսյանի մասնակցությամբ տեսանյութն այժմ էլ հայտնվել է ամերիկյան Reddit սոցկայքի օգտատերերի ուշադրության կենտրոնում։
Հիշեցնենք, որ Արկադի Մղդսյանը համացանցի աստղ է դարձել դեռ 2016 թվականին: Տղամարդու մասնակցությամբ տեսանյութը հրապարակվել էր YouTube-ում, որում նա մերկ ձեռքն անցկացնում է հալեցված պողպատի միջով:
Երկու տարի անց այս տեսանյութը հայտնվել է Reddit-ի օգտատերերի ուշադրության կենտրոնում, և նրանք սկսել են վիճել տեսանյութում ցուցադրվող հնարքի ճշմարտացիության շուրջ, գրում է life.ru-ն։
Ֆիզիկայի օրենքներին ծանոթ օգտատերերը գրեթե անմիջապես բացահայտել են գաղտնիքը, սակայն նրանց ենթադրությունները ոչ միանշանակ արձագանքի են արժանացել:
Հատկանշական է, որ դեռ 2016 թվականին Արկադի Մղդսյանը պատմել էր այս հնարքին նախապատրաստվելու գաղտնիքների մասին:
Պարզվել է, որ հալեցված մետաղին դիպչելը հնարավոր է դարձել, քանի որ հնարքից առաջ Մղդսյանն ուղղակի թրջել է իր ձեռքերը: Արդյունքում հեղուկի բարակ շերտը թույլ է տվել կարճ ժամանակով դիմանալ բարձր ջերմաստիճանին ու վնասվածքներ չստանալ: