Ահաբեկչության հետեւանքով Սիրիայի հարավում ավելի քան 150 մարդ է զոհվել
Ավելի քան 150 մարդ է զոհվել Սիրիայի հարավում գտնվող Էս Սուվեյդա նահանգում չորեքշաբթի որոտացած պայթյունի հետեւանքով, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ զոհերի թիվը գերազանցել է 100 մարդը։
Չորեքշաբթի հզոր պայթյուն է որոտացել Էս Սուվեյդա քաղաքի Սուկ էլ Խոդրա բանջարեղենային շուկայի շրջանում (Դամասկոսից հեռու է 92 կիլոմետր)։ Ապա տվյալներ են հայտնվել Էլ Մուսալեհ շրջանում պայթյունի մասին։
Նշենք, որ ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am