Ֆրանսուհի լարագնացը «զբոսնել» է Մոնմարտրի վրա կապված ճոպանի վրայով
Ֆրանսիացի լարագնաց Տատյանա Մոսիո-Բոնգոնգան Փարիզում տպավորիչ հնարք է ցուցադրել: Նա որոշել է քայլել Մոնմարտրում 35 մետր բարձրության վրա քաշված լարի վրայով, ընդ որում՝ առանց ապահովագրման, հաղորդում է NTDTV-ն:
Գործողությունն ուղեկցվել է Փարիզի նվագախմբի կատարմամբ: Տատյանան շարունակ ժպտացել է, կարծես չնկատելով գլխապտույտ բարձրությունը: Վտանգավոր ուղին լարագնացն ավարտել է Սաքրը Քյող տաճարի մոտ:
Տատյանան լարագնացությամբ զբաղվում է 8 տարեկանից. հիմա նա 34 տարեկան է: Մոնմարտրում ցուցադրած հնարքին նա մեկ տարի է պատրաստվել: