Երկիրը հուլիսի 24-ին կծածկի առաջին մակարդակի մագնիսական փոթորիկ
G1 առաջին մակարդակի հինգբալանոց սանդղակով մագնիսական փոթորիկը հուլիսի 24–ին կծածկի Երկիրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Լեբեդեւի անվան ֆիզիկայի ինստիտուտի Արեւի ռենտգենային աստղագիտության լաբորատորիայի կանխատեսմամբ՝ փոթորիկը կսկսի Երեւանի ժամանակով 7։00–ին։
Նշվում է, որ այդպիսի մագնիսական փոթորիկը կարող է ազդեցություն գործել տիեզերական ապարատների կառավարման համակարգերի վրա։
Նախորդ փոթորիկները տեղի են ունեցել հունիսի 28-ին, հունիսի 2–ին, մայիսի 6-7–ին, իսկ այս տարվա ամենահզոր փոթորիկը գրանցվել է ապրիլին։