Էրդողանը պատրաստվում է հանդիպել Պուտինի հետ
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելուց մեկ ամիս անց Ռեջեփ Էրդողանը պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինին հետ:
Հուլիսի 25-27-ը Հարավային Աֆրիկայում կայանալու է BRICS-ի երկրների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի ու Հարավային Աֆրիկայի առաջնորդների գագաթնաժողովը, որին մասնակցելու են մի շարք պետությունների ղեկավարներ: Գագաթնաժողովին նախատեսված է Պուտին-Էրդողան երկկողմ հանդիպում:
Վերջին շրջանում Ռուսաստանն ու Թուրքիան նկատելիորեն բարելավել են իրենց հարաբերությունները՝ անցնելով անգամ ռազմատեխնիկական համագործակցության: