Հարյուրավոր տուժածներ, փլուզված շենքեր. Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում 4 երկրաշարժ է գրանցվել (լուսանկարներ)
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում 4 երկրաշարժ է գրանցվել, որից վերջինը՝ այսօր առավոտյան, հայտնում է ria.ru-ն:
Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի իրանական սեյսմոլոգիական կենտրոնի փոխանցմամբ՝ Իրանի հարավ-արևելյան Քերմանի նահանգում տեղի ունեցած երկրաշարժը, որի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, ունեցել է 5.8 մագնիտուդ ուժգնություն:
Զոհերի ու փլուզումների մասին տեղեկություն չկա:
Աղբյուրը մանրամասնում է, որ միայն հուլիսի 22-ին 3 երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում: Դրանցից ամենահզորը եղել է վերջինը՝ 5.9 մագնիտուդ ուժգնությամբ: Այն տեղի է ունեցել Քերմանշահի նահանգում ու զգացվել է գրեթե ամբողջ տարածքում:
Ստորգետնյա ցնցումների հետևանքով 287 բնակիչ վնասվածքներ է ստացել, 101 շինություն ամբողջովին փլուզվել է, ևս 850 շինություն՝ մասնակի վնասվել:
Հայտնի է, որ դեպքի վայր է ուղարկվել 15 փրկարարական խումբ: