Տարան, տարան, տարան, աղբը տարան, բայց... (Լուսանկար)
«Սանիթեքը» օրեր շարունակ, առանց չափազանցության, կաթվածահար վիճակ է: Քաղաքում աղբ է այս ու այնտեղ: Երեւանը աղբավայր է հիշեցնում: Շենքերից աղբը օրերով չի հեռացվում:
Երկար զանգերից հետո վերջապես այսօր աղբահան մեքենան հայտնվեց նաեւ Էրեբունի համայնքի մի քանի շենքերի մոտ: Հայտնվեց, բայց այնպիսի բեռնատարով, որով աղբը տանում էին յոթանասունականներին: Խայտառակ տեսարան էր:
Վարորդը եւ բանվորը ասացին, որ «Սանիթեքի» բոլոր ավտոմքենաները փչացած կանգնած են, իսկ նորերը «ասել են, որ ամսի մեկից կգան»:
Ահա այսպիսի վիճակ:
Top-News.am