Երկրաշարժեր Իրանի հարավում
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Կիրակի Իրանի հարավում Խորմոզհան նահանգում տեղի են ունեցել 4,7 եւ 5,7 մագնիտուդով երկրաշարժեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի Իրանական սեյսմոլոգիական կենտրոնին:
Առաջին ցնցումները (4,7 մագնիտուդով) գրանցվել են տեղական ժամանակով 9.34-ին, երկրորդ երկրաշարժը (5,7) հաջորդել է գրեթե 3 րոպե հետո: Երկրաշարժերի օջախները գտնվում են համապատասխանաբար՝ 22 եւ 8 կմ խորությամբ:
Տարերային աղետների հետեւանքների վերացման տարածաշրջանային վարչության ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ շրջան են ուղարկվել փրկարարների խմբեր: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: