Ադրբեջանուհիներին Թուրքիայում ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ
Ծանր հանցագործությունների հարցերով Բաքվի դատարանում ընթանում է Բաքվի բնակչուհի Ռուհանգիզ Ռասուլովայի դատավարությունը: Նա մեղադրվում է մեկից ավելի հոգու մարմնավաճառության ստիպելու մեջ:
Ռուհանգիզ Ռասուլովան չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, նշելով, թե ինքը եւս սեքսուալ բռնության եւ շահագործման զոհ է:
«Ես Ռուհանգիզի հետ ծանաոթացել եմ գեղեցկության սրահում, որտեղ նա աշխատում էր 2015-ին: Մի անգամ նա ինձ ասաց, որ մեկնում է Թուրքիա հանգստի՝ իր սիրելի տաղամարդու մոտ: Նա ինձ առաջարկեց մեկնել իր հետ, խոստանալով, որ Ուրֆայում ինձ աշխատանքի կտեղավորի ֆաբրիկաներից մեկում: Ես պարտք ունեի բանկին եւ երկրից մեկնել չէի կարող: Նա իմ փոխարեն մուծեց 800 մանաթը եւ տոմս գնեց: Մեզ հետ միասին Թուրքիա մեկնեցին նաեւ Նարգիզն ու Ալիան»,- դատարանում պատմել է սեքս-գերուհիներից մեկը՝ Խաթիրան:
Նա ավելացրել է, որ Ուրֆա հասնելուց հետո Ռուհանգիզը հայտարարել է, թե մենք մեր պարտքը պետք է վերադարձնենք մարմնավաճառությամբ զբաղվելով: Ռուհանգիզը կանանց սպառնացել է, ասելով, որ ոստիկանների հետ լավ ծանոթ է եւ չփորձեն փախչել: «Մենք ստիպված ենթարկվեցինք: Երեքով մենք ամեն օր սպասարկում էինք 10-12 տղամարդու: Հետո Ռուհանգիզը մեկնեց Ադանա՝ պլաստիկ վիրահատության, եւ սպառնաց, որ մեզ բանտ կնետի, եթե փախչելու փորձ անենք»,- ավելացրել է տուժողը:
Այսուհանդերձ, ստրկուհիներից մեկին՝ Նարգիզին հաջողվել է փախչել թուրք Թամերի օգնությամբ, որի հետ էլ ամուսնացել է: Իսկ հետո Նարգիզը եւ Թամերը ամեն ինչ պատմել են ոստիկանությանը, որից հետո գերուհիներն ազատ են արձակվել, իսկ կավատուհին՝ ձերբակալվել:
Top-News.am