ԵԱՀԿ ԽՎ-ն հորդորել է Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել կալանավորված պատգամավորներին
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով գլխավոր հանձնաժողովի նախագահ Մարգարետա Քիներ-Նելենը, փոխնախագահ Միշել Ջորջ Լինքը և զեկուցող Կիրիակոս Հաջիյանին կոչ են արել Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել երկրում ազատազրկված պատգամավորներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ գրասենյակից:
Ողջունելով երկրում երկու տարի շարունակված արտակարգ դրության ռեժիմը վերացնելու որոշումը՝ նրանք ընդգծել են, որ դա լավ հնարավորություն է Թուրքիայի իշխանությունների համար՝ երկրում վերականգնելու քաղաքացիական ազատությունները, օրենքի գերակայությունը, ժողովրդի հիմնարար ազատությունները:
Միաժամանակ, ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչները նշել են, որ Սելահաթթին Դեմիրթաշը և մյուս ընտրված խորհրդարանականները պետք է ազատ արձակվեն և կատարեն պարտականություններն այն անձանց առջև, ովքեր ընտրել են նրանց:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 12 պատգամավոր 2016 թվականի նոյեմբերից ձերբակալվել, ապա կալանավորվել էին:Ներկայում կուսակցության կալանավորված պատգամավորների թիվը հասնում է 9-ի:
Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում մի շարք մեղադրանքներով, այդ թվում և «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինել, դրդել հանցագործություն կատարելուն և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնել»: