Թրամփը ծրագրում է Պուտինին Վաշինգթոն հրավիրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին Վաշինգթոն՝ հերթական հանդիպման հրավիրել աշնանը, Twitter-ի իր էջում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
Նա նշել է, որ Թրամփն իր՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին խնդրել է Պուտինին հրավիրել: «Արդեն քննարկումներ են ընթանում»,- նշել է Սանդերսը:
Այս մասին տեղեկությունը հայտնվել է Թրամփի՝ անհամբերությամբ «երկրորդ հանդիպմանը» սպասելու մասին թվիթի հրապարակումից հետո մի քանի ժամ անց: