Ռուս բլոգերը երկնաքերի բարձունքում արված լուսանկարով զարմացրել է համացանցի օգտատերերին (լուսանկարներ)
Ռուս բլոգեր Անգելա Նիկոլաուն իր հետևորդներին զարմացրել է հերթական նոր էքստրեմալ լուսանկարով, որը մեկ օրում տասնյակ հազարավոր հավանումներ է ստացել։
Ինչպես գրում է korrespondent.net-ը, Նիկոլաուն հրապարակել է երկնաքերի բարձունքում արված բավական համարձակ նկար, որը մեծ ոգևորությամբ է ընդունվել էքստրիմի սիրահարների կողմից։
Instagram-ի իր էջում բլոգերն ունի ավելի քան 500 000 հետևորդ: Իր էջում նա հաճախ է հրապարակում նման ոճի լուսանկարներ, որոնք անում է տարբեր ճանապարհորդությունների ժամանակ։