Բացահայտվել են բրիտանական թագավորական ընտանիքի անդամների մականունները
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում բոլորը՝ 92-ամյա միապետ Էլիզաբեթ 2-րդից մինչև Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլ, ունեն առնվազն մեկ մականուն:
Ինչպես նշում է Daily Mail-ը, թագուհու մականուններից մեկը Գարի է: Հայտնի է, որ այդ մականունով նրան կնքել է ավագ թոռը՝ արքայազն Ուիլյամը, որը փոքր ժամանակ չէր կարողանում արտաբերել «գրենի» (տատիկ) բառն ու փոխարենը «gարի» էր ասում:
Մինչդեռ արքայազն Ուիլյամի որդին՝ արքայազն Ջորջը, թագուհուն անվանում է «գան-գան»: Հայտնի է, որ նրան անվանում են նաև Լիլիբեթ: Մինչդեռ ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, ժամանակին նրան անվանում էր «կաղամբիկ» ու «նրբերշիկ»:
Ինչ վերաբերում է ընտանիքի նորեկ անդամ Մեգան Մարքլին, ապա սկեսրայրը նրան մետաղի անունով կնքել է Թանգսթեն, ինչը պայմանավորված է Մարքլի ուժեղ բնավորությամբ, անկոտրում կամքի ուժով:
Արքայազն Հարին դեռահասության ժամանակ հայտնի էր որպես Սփայք, և ասում են, որ նույնիսկ այդ անունով գրանցվել էր սոցկայքերում:
Մինչդեռ նրա ավագ եղբայր արքայազն Ուիլյամն ուսանողական տարիներին նախընտրում էր ներկայանալ Սթիվ անունով: